Հայերեն   English   Русский  
���������� ������������
Նիգերիայի ինքնապաշտպանական ջոկատներն ազատել են «Բոկո Հարամ» իսլամական շարժմանը գերի ընկած 833 երեխայի: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, տեղեկացրել է UNICEF-ը:
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն` 2017թ. Նիգերիայում սովից 75 հազար երեխա կմահանա: Հայտարարվել է, որ «Բոկո Հարամ» խմբավորման ահաբեկիչներից ազատ տարածքներ փախուստի դիմած երեխաները ապրում են անտանելի պայմաններում: Գրում է Russian.rt.com-ը:
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը նոր ահաբեկչություններ է կազմակերպում Ֆրանսիայի, Իտալիայի և Իսպանիայի լողափներում: Այդ մասին հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով Գերմանիայի և Իտալիայի հատուկ ծառայություններին: Գրում է Russian.rt.com-ը:
ՄԱԿ-ի` երեխաների հարցերով գրասենյակը հայտարարել է, որ վերջին տարվա ընթացքում «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման կազմում զգալիորեն աճել է անչափահասների թիվը. ներկայումս խմբավորման ահաբեկչությունների մեկ հինգերորդն իրականացվում է մանկահասակ մահապարտ ահաբեկչների միջոցով:
Նիգերական բանակը հայտարարել է «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպության մոտ գերի գտնվող 63 քաղաքացու ազատման մասին: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Նախորդ հոդվածում Ձեզ էինք ներկայացրել 2015-ին առավել քննարկված և 2016-ին իրենց սրությունը պահպանող հակամարտությունների տասնյակից մի քանիսը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Նիգերիայի հյուսիս-արևելքում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում “Բոկո Հարամ ” ահաբեկչական խմբավորման ավելի քան 150 ահաբեկիչ է ոչնչացվել: Նույն ահաբեկչական խմբավորման կողմից գերության մեջ հայտնված 36 կին և երեխա է ազատ արձակել: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ն Նիգերիայի տարածքում «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման դեմ հետախուզական գործություններ կանցկացնի, և դա կդառնա Արևմտյան Աֆրիկայում ամերիկյան զինվորականների տեղակայման գործընթացի բաղկացուցիչ մասը: Գրում է Russian.rt.com-ը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Աֆրիկայում “Բոկո Հարամ” ծայրահեղական խմբավորման կողմից իրականացված ահաբեկչության վերաբերյալ հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ հարձակումները դատապարտելուց բացի, ահաբեկչությունը միջազգային անվտանգության համար ամենալուրջ սպառնալիք է որակվել: Գրում է Russian.rt.com-ը:
Նիգերիայի հյուսիս-արևելքում` Յոլա քաղաքի մերձակայքում գտնվող փախստականների ճամբարում պայթուն է իրականացվել: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` հղում անելով Նիգերիայի Արտակարգ իրավիճակների ազգային գործակալության ներկայացուցչին: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: