Դեկտեմբերի 9-ից 12-ը հերթական այցով Երևանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր Է կրճատել Հյուսիսատլանտյան դաշինքի բյուջե վճարումների ծավալը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցների, մասնավորապես Թուրքիայի միջև ռազմավարական որոշումների համակարգման լիակատար բացակայության պատճառով կոմատոզ վիճակում է:
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 24-ից 25-ը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զինուժի ռազմական օպերացիայի մեկնարկին հաջորդեցին բազմաթիվ դատապարտող հայտարություններ և ռազմագործողությունը դադարեցնելու կոչեր աշխարհի տարբեր կողմերից: