Իմ պաշտոնավարման ամբողջ ընթացքում ես երբեւէ որեւէ անգամ իմ անմիջական վերադասը հանդիսացող վարչապետից դժգոհություն չեմ լսել տեսչության գործունեության վերաբերյալ՝ ո՛չ հրապարակային կարգով, ո՛չ էլ ներքին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը՝ անդրադառնալով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներին: