Հայերեն   English   Русский  
Պատիվ ունեմ ծրագիր
Այսօր՝ հուլիսի 11-ին, Կառավարությունը իր հերթական նիստում որոշում կայացրեց նպատակային ուսուցման համար տարկետման իրավունք սահմանել միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար:Հարցը ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ այսօրվա դրությամբ մոտ 479 քաղաքացի չի զորակոչվելու:
Անցյալ շաբաթ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որը մինչ այդ բավականին բուռն քննարկումների ու լուրջ դժգոհությունների տեղիք էր տվել:
Ս.թ մայիսի 4-ին Հանրային խորհրդում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու խորհրդի անդամները քննարկել են Ազգ-բանակ հայեցակարգի և դրա շրջանակներում նախատեսվող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հիմնադրույթները: Ներկայացնելով ծրագրերի նպատակը՝ նախարարը նշել է, որ դրանց իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է առկա իրողություններով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: