Պակիստանցի օդաչուն շատ անսպասելի ընդհատել է թռիչքը դեպի Սաուդյան Արաբիա, պնդելով, որ դա պայմանավորված է եղել կնոջ մահվամբ:Ավելի ուշ պարզվել է, որ ընդամենը հնարք է եղել: Օդաչուն վերջերս է ամուսնացել և պարզապես ցանկացել է վերադառնալ կնոջ մոտ:Պակիստանի ԶԼՄ-ները հաղորդում են, որ կապիտան Հաքիմ Ալին բացահայտել է իր տարօրինակ արարքի իրական պատճառը իշխանությունների կողմից հարցաքննվելու ընթացքում: