Հայերեն   English   Русский  
Սոնա Աղեկյան
Նիկո'լ, մեզ որ տանում են ՀՀ ոստիկանություն կամ քննչական, անպայման հեռախոսն անջատել են տալիս։
Քիչ առաջ «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին տվեց 20 րոպե ժամանակ, որպեսզի նա իջնի քաղաքապետարանի բակ և փոխանցի «Սանիթեք» ընկերության նախկին աշխատակիցների աշխատավարձերը, հակառակ դեպքում իրենք անժամկետ հացադուլ են իրանակացնելու։ Այս պահին ակցիայի մասնակիցները նստացույց են անում քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով իրենց աշխատավարձերը։
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը Ոստիկանության Երևան քաղաքի Շենգավիթի բաժնում դիմում է գրել՝ պահանջելով տրամադրել օրինական հիմքերը, թե օգոստոսի 13-ի գիշերն իրեն իրավական ի՞նչ հիմքով են բերման ենթարկել։ Այս մասին նա տեղեկացրեց ֆեյսբուքյանն իր ուղիղ եթերի ժամանակ։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Այսօր՝ օգոստոսի 20-ին, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և իր թիմակիցները բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապատարանի առաջ: Նրանք դույլերով կոյուղաջուր են բերել և պնդում են, որ հանձնելու են քաղաքապետին, որպեսզի նա էլ զգա, թե ինչ պայմաններում են ապրում Աղյուսագործների 86 հասցեի բնակիչները, որոնք զրկված են կոյուղագծից։
Այսօր՝ օգոստոսի 20-ին, Հայաստանում ԵՄ գրասենյակի առաջ Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն ու իր թիմակիցները կրկին բողոքի ակցիա են անցկացրել:
Շաբաթվա իրադարձությունների և քննարկումների առանցքում էին «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, տնտեսագիտականն համալսարանում ստեղծված ճգնաժամը, Երևանի սանիտարական վիճակը և Ամուլսարի հանքավայրը: Շարունակվում էին նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ պայքարը և Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ցույցերը:
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: