Արարատի մարզի Մասիս քաղաքում առողջ ապրելակերպի և հեծանվային մշակույթի տարածման նպատակով, Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության Ֆեդերացիան և Մասիսի Զարգացման Հիմնադրամը կազմակերպում են հեծանվային զբոսաշրջային տուր՝ Երևան-Մասիս-Երևան երթուղով (16 կմ x 2): Տուրի մեկնարկը կտրվի Հանրապետության հրապարակից կիրակի օրը՝ ս.թ. հոկտեմբերի 15-ին ժամը 10:00-ին:Մասիս քաղաքում տեղի կունենա նաև հայկական հեծանվային առաջին կայանատեղի սիմվոլիկ բացումը՝ մեկնարկելով ՛՛Մասիսը՝ հեծանվային քաղաք՛՛ նախագիծը ...