Ստանդարտներից դուրս ցանկություններով ու երազանքներով ապրող, ծնունդով գյումրեցի, 26-ամյա նկարիչ-մոդելավորող Ազնիվ Մուրադյանի հետ ծանոթությունս ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այսօրվա սերունդը տաղանդաշատ է, համառ ու նպատակասլաց: Սեփական բիզնեսի մասին երազանքները նպատակ դարձրած աղջիկն այսօր սեփական բրենդն ունի` Azi Hand Made: