Հայերեն   English   Русский  
«Երևանյան ամառ 2017»
Օգոստոսի 31-ին տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի «Ցտեսություն ամառ» եզրափակիչ միջոցառումը: Այն կմեկնարկի ժամը 19:00-ին «Դեպի դպրոց» խորագիրը կրող հեծանվավազքով (վազքուղին՝ Մատենադարան - Կարապի լիճ), իսկ ժամը 20:00-22:00-ը մայրաքաղաքի Կարապի լճի հարակից տարածքում տեղի կունենա հիմնական միջոցառումը, որի շրջանակում ներկաներին սպասվում է հետաքրքիր և ուրախ համերգային ծրագիր:Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու «Ցտեսություն ամառ» եզրափակիչ միջոցառ ...
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Թումոյի արգում տեղի է ունեցել «Երևանյան մարզական ամառ 2017» 4-րդ միջոցառումը, որի շրջանակում Երևանի 12 վարչական շրջանների թիմերն իրենց ուժերն են չափել տարբեր մարզաձևերում:
«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով 5-րդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանի ու Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության համագործակցության շնորհիվ հաշմանդամություն ունեցող երեխաների համար կազմակերպվում է չորսօրյա հետաքրքիր ծրագիր: Նախաձեռնության նպատակը հատուկ կարիքներ ունեցող երեխաների ամառային հանգիստը բազմաբովանդակ դարձնելն է: Օգոստոսի 22-25-ն անցկացվող յուրօրինակ ճամբարին այս տարի մասնակցում է հաշմանդամություն ունեցող 100 երեխա՝ ծնողների հետ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» ծրագրով նախատեսված միջոցառումները: Այս անգամ Ավան վարչական շրջանի «Թումանյան» այգում ավանցիներն ականատեսն ու մասնակիցն են եղել «Մեր ուրախ Ավան» մանկական զվարճալի համերգային ծրագրին:
«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում անցկացվել և ամփոփվել է պատանի հեղինակների 39-րդ ամենամյա ստուգատես-փառատոնը, որը նվիրված էր մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 114-ամյակին:Փառատոնին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 11 սաներ և մեկ անհատ հեղինակ: Բոլոր մասնակիցները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով և խրախուսական նվերներով:
Ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղ այցելելուց առաջ պետք է դիմեն Ադրբեջանի արտգործնախարարություն հավատարմագրման համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Խիքմեթ Հաջիևը:
Նախօրեին Նյու Յորքում տեղի է ունեցել CFDA Fashion Awards մրցանակաբաշխությունը: Այս մրցանակաբաշխությունը նորաձևության աշխարհում «Օսկար» են անվանում և մրցանակը տրվում է Ամերիկայի դիզայներների խորհրդի կողմից նորաձևության ոլորտում ձեռքբերումների համար: Գրում է Spletnik.ru.-ն:
Ռուսաստանին զայրացրել է ՆԱՏՕ-ի կողմից Մոնտենեգրոյին ուղղված անդամակցության հրավերը, որի մասին պաշտոնապես հայտարարվել է հինգշաբթի օրը:
Մայիսի 20-ին, ժամը 23.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Գյուղտեխնիկա» կոչվող տարածքում գտնվող փայտի արտադրամասում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: