Հայերեն   English   Русский  
Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
Եվրոպան պետք է սովորի խոսել ուժի լեզվով, այդ թվում և անվտանգության քաղաքականության ոլորտում: Այսպիսի կարծիք է հայտնել երեկ Եվրահանձնաժողովի (ԵՀ) ապագա նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ հանդես գալով զեկուցումով Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի կազմակերպած համաժողովում:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ապրելու է Բրյուսելում 25 քմ մակերեսով բնակարանում: Այս մասին հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով AFP-ին:
Աղմկոտ և երբեմն քաղաքականապես ոչ այնքան պատշաճ բանակցություններից հետո վերջապես որոշվեցին եվրոպական գլխավոր ինստիտուտների նոր հնարավոր ղեկավարները: Եվրահանձնաժողովի՝ Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնի անվանակարգը բաժին հասավ գերմանացի Ուրսուլա ֆոն դեր Լյայենին:
«Եվրոպան կին է», - հայտարարեց Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ու ազդարարեց, որ եվրոպական դաշինքի առաջնորդի պաշտոնն առաջին անգամ որոշել են վստահել կնոջ՝ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին:
Գերմանիան նախատեսում է ՄԱԿ-ի կին խաղաղապահների համաշխարհային ցանց ստեղծել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով DPA գործակալությանը, այդ մասին ԳԴՀ-ի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, կողմերը քննարկել են Բունդեսթագի՝ կոնտինգենտը «Ինջիրլիք» ավիաբազայից Հորդանան տեղափոխելու հարցը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: