Իրանն ու ԱՄՆ շարունակում են միմյանց նկատմամբ կոշտ հռետորաբանություն գործածել։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի բարձրագույն ղեկավարության նկատմամբ։ Նաև հայտարարել է, որ պատժամիջոցները կչեղարկվեն միայն այն պարագայում, երբ Իրանը համաձայնի համապարփակ համաձայնագիր կնքել, որը կկարգավորի միջուկային և բալիստիկ հրթիռների հարցը, մարդու իրավունքների խնդիրներն այդ երկրում, ինչպես նաև Իրանի գործունեությունը տարածաշրջանում։ Իրանն իր հերթին նշում է, որ պատրաստ չէ բանակցություններ վարել պատժամիջոցների պայմաններում ...