Հայերեն   English   Русский  
Թեհմինա Վարդանյան
Առանձնապես մեկնաբանելու ոչինչ չունենք, ասելիք չունենք, որովհետև սկզբում Էդմոն Մարուքյանի գրառումը, ապա նաև ասուլիսում հնչած հայտարարությունները «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներքին խնդիրն են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե քննարկվում է Դավիթ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու հարցը:
Այս տարի ունենալու ենք աննախադեպ Ամանոր, որովհետև վերջին տարիներին Ամանորի ծախսերը չեն գերազանցել 40-50 մլն դրամը, իսկ այս տարի պետությունը և քաղաքապետարանը տրամադրում են մոտ 750 հազար դոլար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
Երևանի ավագանու Լույս խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի «Հ1»-ին տված վերջին հարցազրույցին:
«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է «Կուսակցությունների մասին» օրենքի և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքը, և առաջին իսկ օրը մենք որոշեցինք, որ այս գործընթացը պետք է լինի հնարավորինս ներառական, արդեն իսկ բազմաթիվ քննարկումներ ունեցել ենք տարբեր կազմակերպությունների ու մարդկանց հետ և դրանք շարունակակն են լինելու»:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանի և Թեհմինա Վարդանյանի, փաստաբան Նինա Կարապետյանցի ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Երևանում գտնվող մի բնակարանից քաղաքացիների վտարման իրականացման վայր։
Այսօր՝ հուլիսի 9-ին, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանը, Անի Խաչատրյանը և Թեհմինա Վարդանյանն այցելել են Երևանի քաղաքապետարանի կողմից ստեղծված թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿ։ Այս մասին նրանք հայտնել են ֆեյսբուքյան ուղիղ եթերից։
Հունիսի 22-ին ԵԼՔ դաշինքի Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը այցելել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Նոր Արեշ» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն, տեղեկանալու՝
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: