Իրանի
արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը՝ Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա,
Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջուկային բանակցությունների իրանական բանագնաց
պատվիրակության ղեկավարը, այսօր ուղևորվեց Նյու-Յորք՝ «Վեցնյակի» հետ միջուկային բանակցությունները շարունակելու
և մասնակցելու սեպտեմբերի 17-ին կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին: