Հայերեն   English   Русский  
Ջակարտա
Արդեն ավելի քան 20 մարդ է զոհ դարձել Ջակարտայի և շրջակայքի ջրհեղեղին: Նոր տարվանից ի վեր արտասովոր ուժգնության մուսոնային անձրևները չեն դադարում Ինդոնեզիայի մայրաքաղաքում: Տասնյակ հազարավոր բնակիչներ ստիպված են եղել հեռանալ տներից:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) կոչ է անում պաշտպանել երեխաներին նրանց մասնակցությամբ բողոքի ցույցերի ժամանակ, որոնք որոշ ժամանակ տեղի էին ունենում Ինդոնեզիայում, հատկապես՝ Ջակարտայում:
Հունվարի 15-ին Ջակարտայում՝ «Անտարա» լրատվական գործակալության ընդունելությունների տանը տեղի ունեցավ «Հայաստան. առասպելների երկիր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումն ու համանուն գրքի շնորհանդեսը:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Ջակարտայի արվարձաններից մեկում հրավառելիքի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 47 մարդ է զոհվել: Բացի այդ հաղորդվել է առնվազն 46 վիրավորների մասին, որոնք մոտակա հիվանդանոցներ են հոսպիտալացվել: Գրում է Vesti.ru-ն:
Նոյեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Ինդոնեզիա:Նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Ինդոնեզիայի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ:Ջակարտայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի հետ:
Երեքշաբթի օրը ինդոնեզական դատարանը ազատազրկման է դատապարտել «Իսլամական Պետությանն» աջակցելու մեղադրանքով վերջերս ձերբակալված 7 մարդու: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում տեղի ունեցած պայթյունների շարքի պատասխանատվությունը: Հայտնում է arabic.rt.com-ը:
Ամերիկյան Fox հեռուստաընկերության փոխանցմամբ` Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում պայթյունների շարք իրականացրած անձինք գործել են Փարիզի ահաբեկչությունների սցենարով: Այդ մասին համապատասխան հայտարարություն տարածվել է երկրի իշխանությունների կողմից: Գրում է Gazeta.ru.-ն:
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում մի շարք պայթյուններ են որոտացել, որոնց հաջորդել են զինված հարձակումները և սպասվող նոր պայթյունների մասին լուրերը: Այս մասին հաղորդում է BBC լրատվականը:
Չորեքշաբթի օրը Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ոստիկանությանը կարգադրել է հետախուզում հայտարարել առնվազն 10 քաղաքացիների նկատմամբ, ովքեր համարվում են անհետ կորած և կասկածվում են անհայտ խմբավորման անդամակցության մեջ: Վերջինս իշխանությունների կողմից որակվել է որպես արմատական և վտանգավոր կազմակերպություն: Այս մասին հաղորդում է Reuters լրատվականը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: