Մարդու մարմնում ներքին հսկայական ջերմություն է ստեղծվում: Սովորաբար մարմինը հովանում է քրտնարտադրության շնորհիվ: Բարձր ջերմաստիճանի դեպքում, ֆիզիկական ինտենսիվ վարժությունների ժամանակ, բարձր խոնավության պայմաններում օրգանիզմի «հովացման» բնական համակարգը թուլանում է ու ներքին ջերմությունը բարձրանում է, երբեմն հասնում վտանգավոր մակարդակի: Դրա հետևանքով հնարավոր է` օրգանիզմի գերտաքացում առաջանա, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել ջերմային ցնցումների, ջերմահյուծման կամ էլ ջերմային հարվածի: