Հայերեն   English   Русский  
Հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը երկար դադարից հետո վերադառնում է միջազգային գորգ: Սա պայմանավորված է ըմբշամարտի նոր կանոններով: Աշխարհի առաջնությունից հետո պարզ դարձավ, որ 2018 թվականից ըմբշամարտում նորից կկիրառվի չորեքթաթ դրությունը, կլինեն նոր քաշային կարգեր ու էլի որոշ փոփոխություններ.
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն, 2015 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ Արթուր Ալեքսանյանը մեծ հաջողություն է համարում երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի լավագույն մարզիկ դառնալը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը շարունակում է հարցազրույցների շարքը հայազգի ճանաչված և հեռանկարային մարզիկների հետ: Շարքի հերթական հարցազրույցը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի և աշխարհի նախկին չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի հետ է:
Երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում ՙԶվարթնոց՚ օդանավակայանում գյումրեցիները երգ ու պարով, դհոլ զուռնայով դիմավորեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին:Մարզիկը նշեց, թե շատ ուրախ է կրկնակի չեմպիոն դառնալու համար, և որ աշխարհի չեմպիոն դառնալը շատ դժվար է, իսկ դա կրկնելը՝ առավել դժվար: Իսկ ՙԱնկախի՚ հարցին, թե ի՞նչ զգացողություն ունեցավ, երբ գետնին տապալեց իր հիմնական հակառակորդին՝ իրանցի ըմբիշ Ռեզաեին, գյումրեցի չեմպիոնը նշեց. - ՙՉեմ կարող բառերով ասել, բայց իմ ...
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու է հրաժարվել մասնակցել Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին։
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող ըմբշամարտի ազատ ոճի մարզիկների և մարզուհների մրցաշարերում անհաջող հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները:Այժմ փորձության հերթը հունահռոմեական ոճի ըմբիշներինն է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: