Հայերեն   English   Русский  
��������������
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ոսկերչական ընկերությունից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել անհատ ձեռներեցին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից խոշոր չափերի շորթման դեպք: Անկախին տեղեկացրեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:
ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քր օր-ի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Արարատի մարզի Նորաշեն գյուղի դպրոցի պահակ, 55-ամյա Երեմ Գալստյանի նկատմամբ․ հայտնում է Shamshyan.com-ը։
Քննչական կոմիտեն պաշտոնատար անձնացից հաղորդում է ստացվել այն մասին Lratvutyun.am կայքի լրագրողը, զանգահարելով իրենց, պահանջել է գումար՝ ասելով, եթե գումարը չտրամադրեն, ապա կայքում նրանց վերաբերյալ վարկաբեկիչ նյութեր կհրապարակի:
Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի «Հարավային» ավտոկայարանում որոշ անձինք տաքսու վարորդներից ապօրինի դրամահավաք են անում։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Շենգավիթի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետին` շորթմամբ նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու համար։
Հայաստանի ռազմական ոստիկանությունը բացահայտել է զինծառայողների կողմից իրականացված շորթման դեպք:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել է անձի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով զգալի չափերով գույք հափշտակելու մեջ մեղադրվող ամբաստանյալի նկատմամբ ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառելու առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և փոխելու վերաբերյալ գործով մեղադրող դատախազի վերաքննիչ բողոքը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ն. Թ.-ն շորթման եղանակով խոշոր չափերով կաշառք է պահանջել և ստացել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ֆ. Հ.-ից: Նշված հանցավոր արարքի կատարման համար Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից 29.08.2017թ.-ին որոշում է կայացվել Ն. Թ.-ին որպես ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: