Օգոստոսի 23-ից 29-ը, Համբուրգում անցկացվելիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը զուգահեռ, Մախաչկալայում կընթանա միջազգային մրցաշար, որին կմասնակցեն կաշվե ձեռնոցի Հայաստանի հինգ վարպետներ:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում, նախապատրաստվելով Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանն ու Մախաչկալայում կայանալիք միջազգային մրցաշարին: