Ավելի քան 8 ամիս է, ինչ ԵրևանիԿենդանաբանական այգում բախումները չեն ավարտվում։ Ամեն անգամ որևէ կենդանու հիվանդանալուց կամ քնեցնելուց հետո կրքերն ավելի են թեժանում:
Երեւանի կենդանաբանական այգու երկու կոկորդիլոսներից մեկին այսօր առավոտյան սատկած են հայտնաբերել։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Ռուբեն Աբրահամյանը։