Արդեն ավելի քան 19 տարի Հայաստանում կարվում ու Կանադա է արտահանվում միլիոնավոր միավոր տրիկոտաժեղեն՝ «Պատրաստված է Հայաստանում» մակնշմամբ, բայց Հայաստանում դրա մասին քչերը գիտեն, կամ կարելի է ասել՝ եզակիները գիտեն։ «Իվ Մարթըն» անունը կրող կանադական ապրանքանիշի ստեղծող և սեփականատեր Հակոբ Ամիրյանն ամեն տարի արտասահմանից 7-8 կոնտեյներ հումք է բերում Հայաստան, Գյումրիում արտապատվիրում տրիկոտաժե ներքնաշորեր ու արտահանում Կանադա։ Հիմա կանադական շուկային ավելացել է նաև ԱՄՆ-ի շուկան. օրերս 1500-ից ավելի ...