Հայերեն   English   Русский  
Կառլես Պուչդեմոն
Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը Բրյուսելում կամավոր ներկայացել է Բելգիայի դատախազի գրասենյակ, քանի որ Իսպանիայի գերագույն դատարանն այս շաբաթ հրապարակել էր իր ձերբակալության երրորդ միջազգային օրդերը: Նա դատախազություն է գնացել փաստաբանի հետ:
Իսպանիայի դատախազությունն այսօր ներկայացրել է մեղադրական եզրակացությունը Կատալոնիայի այն քաղաքական գործիչների դեմ, որոնք առնչություն ունեն տվյալ տարածաշրջանում անցած տարվա հոկտեմբերին սկսված անջատողական գործընթացի հետ: Այդ մասին հայտնում է El Mundo թերթը:
Կատալոնիայի խորհրդարանը անկախությանը կողմ հանդես եկող խմբակցությունների պառակտման պատճառով չկարողացավ ընդունել մի շարք նախագծեր, ի թիվս որոնց, նաև ինքնավար միավորման ինքնորոշմանը վերաբերող նախագիծը:
Իսպանիայի կառավարությունը մեկնաբանել է Գերմանիայի Շլեզվիգ քաղաքում Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնին 75 հազար եվրո գրավի դիմաց ազատ արձակելու դատարանների որոշումը: Գրում է Russian.rt.com-ը:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է հրաժարականի մասին: Այդ մասին քաղաքական գործիչը հայտնել է տեսաուղերձի միջոցով: Գրում է Vesti.ru-ն:
Կատալոնիայի արդեն նախկին կառավարության կազմին սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում։ Նրանց մեղադրում են ապստամբության հրահրման, պառակտիչ գործողությունների և պետական միջոցների վատնման մեջ։
Կատալոնիայի անկախությունն ընդամենն ինը վայրկյան տևեց. այդքան ժամանակ պահանջվեց անկախության հռչակագիրը ստորագրելուց հետո դրա կասեցման մասին հայտարարելու համար։
Իսպանիայի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մասան չի բացառել Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնի ձերբակալման հնարավորությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: