Գերմանիայի Կոտբուս քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ՝ Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան:
Հոկտեմբերի 18-27-ը Չինաստանում կայացած համաշխարհային բանակային մարզական խաղերում Հայաստանի պատվիրակությանը հաջողվեց 2 բրոնզե մեդալ նվաճել. մրցանակակիրներ դարձան Արթուր Ավետիսյանը (մարմնամարզություն) և Մհեր Մարկոսյանը (ազատ ոճի ըմնբշամարտ, 86 կգ):
Մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Հարություն Մերդինյանը նվաճել են Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերի եզրափակչի ուղեգիր:
Չինաստանի Հուան քաղաքում հոկտեմբերի 18-27-ը կայանալիք Համաշխարհային բանակային խաղերում Հայաստանը ներկայացուցիչ կունենա 3 մարզաձևերում՝ ըմբշամարտ, ձյուդո և սպորտային մարմնամարզություն: