Գաղտնիք չէ՝ կոռուպցիա կա այնտեղ, որտեղ մեծ գումարներ են պտտվում: Ինչպես փորձը ցույց է տվել, անօգուտ է նույնիսկ մահապատիժը: Օրերս աշխարհի ֆուտբոլային հանրությունը ցնցվեց աննախադեպ իրադարձությունից, որը կարող է ոչ միայն մարզական, այլև քաղաքական լուրջ հետևանքներ ունենալ: ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններից երկու օր առաջ Շվեյցարիայում ձերբակալվեցին այդ կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք մեղադրվում են աշխարհի 2018 թ. (Ռուսաստան) և 2022 թ. (Քաթար) առաջնությունների մրցավայրերի որոշման գործընթացին ...