Հայերեն   English   Русский  
Էրիխ Մարիա Ռեմարկ
Հայտնի գերմանացի գրող, 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող գրողներից Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպը բնագրային թարգմանությամբ դրվեց հայ ընթերցողի դատին: Ռեմարկի այս շքեղ ստեղծագործությունն առաջին անգամ է ամբողջությամբ հայերեն թարգմանվում և այն էլ ոչ միջնորդ լեզվի միջոցով: Գերմաներենից թարգմանությունը կատարել է Վանուհի Բաղմանյանը, գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտը»:
Պատերազմի մասին պատմող ամենահայտնի բեսթսելերը՝ հայերեն թարգմանությամբ: Սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին «Նոյյան տապան» գրախանութում կանցկացվի հայտնի գերմանացի գրող, 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող գրողներից Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
«Էդիթ պրինտ» հրատարակչությունը բացառիկ իրավունք է ձեռք բերել հայերեն թարգմանելու և հրատարակելու Էրիխ Մարիա Ռեմարկի բոլոր ստեղծագործությունները:
Աշխարհում ամենաընթերցվող ու ամենասիրելի վեպերից մեկը՝ հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր»-ը թարգմանվել է հայերեն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: