Հայերեն   English   Русский  
հայոց թագավորություն
Արտավազդ Բ արքայից արքան (մ.թ.ա. 55-34) ոչ միայն հմուտ էր դիվանագիտական արվեստում և քաջ` ռազմի դաշտում, այլև Հին աշխարհի ամենաուսյալ ու կիրթ մարդկանցից էր: Որպես գահակալ` նա երջանիկ էր, որ ողջ կյանքը նվիրեց հայությանն ու Հայաստանին, դժբախտ, որ կյանքի մայրամուտին զրկվեց գահից ու կյանքից` չհասնելով հոր` Տիգրան Մեծ արքայից արքայի հզոր կայսրության տեսլականին:
Աշխարհում Տիգրան Մեծին նվիրված ավելի շատ օպերա է գրվել, քան մեկ այլ գահակալի: Եվրոպայի կոմպոզիտորները Տիգրան Մեծին նվիրել են 24 օպերա, բացի այդ, 17 օպերա նվիրված է Միհրդատ Եվպատորին, որոնց մեջ Տիգրանը գլխավոր հերոսներից է:Հայ կոմպոզիտորներից Տիգրան Մեծին անդրադարձել է միայն Տիգրան Չուխաջյանը:
Ո՞վ կտա ինձ ծուխը ծխանիԵվ առավոտը Նավասարդի,Եղնիկների վազքը և եղջերուների վարգը.Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում,Ինչպես կարգն էր թագավորների...Հայոց պատմության երևելի ու փառապանծ գործիչներից է հայոց արքա, Արտաշեսյան հարստության հիմնադիր Արտաշես Ա Բարեպաշտը (մ.թ.ա. 189-160):
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: