Միանշանակ է, որ թյուրքական ծագման տեղանունները պետք է հայկականացվեն՝ հնարավորության դեպքում պատմականության սկզբունքով: Այլ խոսքերով՝ եթե ունենք Արցախ հնավանդ ձևը, որևէ իմաստ չկա պահպանելու Ղարաբաղը: Այս մասին ֆբ-յան իր էջում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:«Բոլոր փաստարկներն առ այն, որ թյուրքական ծագման կամ աղճատման արդյունք տեղանունը հանդիպում է երգերում, բանահյուսության մեջ և այլուր, չեն դիմանում պարզ տրամաբանության քննությանը, որովհետև որևէ մեկի մտքով չի անցնի, դիցուք, Ոստանը շարունակել անվանել ...