Հայերեն   English   Русский  
���������� ��������������������
«Հաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայեց իր առաջ բերել Վասակ Մամիկոնյանին՝ Մեծ Հայքի զորավար սպարապետին: Սկսեց նրան անարգել, որովհետև Վասակը փոքր էր մարմնով: Պարսից Շապուհ թագավորն ասաց. «Աղվես, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ չարչարեցիր, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ինչպե՞ս ես, որ քեզ աղվեսի մահով սպանեմ»: Վասակը պատասխան տալով ասաց. «Այժմ դու, ինձ տեսնելով մարմնով փոքր, իմ մեծության չափը չզգացի՞ր, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ՝ աղվե՞ս: Բայց ...
1895 թ. հոկտեմբերի մի օր Նիկոլ Դումանն առաջնորդում էր 50 հոգանոց խումբը դեպի Վան-Վասպուրական: Նրա անբաժան օգնականը Վազգեն Տերոյանն էր:
Հայ զինվորականությունն իր պատվո վարքագծով միշտ օրինակելի է եղել: Թե՛ Բյուզանդական կայսրության մեջ, թե՛ եվրոպական երկրներում ու Ռուսաստանում, թե՛ հեռավոր Եգիպտոսում տարբեր ժամանակաշրջաններում իրենց զենքով փայլած հայորդիները ոչ միայն սխրանքի ու արիության, այլև պատվի ու արժանապատվության բազում օրինակներ են ցույց տվել: Նման դեմքերը հայոց պատմության մեջ բազում են: Եվ նրանց թվում հայոց ռազմուժի խրոխտ ու նվիրյալ մարտիկներից մեկը` Մուշեղ Մամիկոնյանը, իր վարքով միշտ օրինակելի է եղել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: