Հայերեն   English   Русский  
Բյուզանդիա
Բյուզանդական կայսրությունը միջնադարում մեր արևմտյան հարևանն էր: Եվ հայ-բյուզանդական միջպետական, միջմշակութային հարաբերությունները բավական սերտ էին: Մեծ էր հայերի ազդեցությունը Բյուզանդիայի ռազմական, քաղաքական, պետական և մշակութային կյանքում:
301 թ. Հայաստանը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն: Նոր կազմավորված հայոց եկեղեցին թալանի, կողոպուտի ու կեղեքման հաշվին արագ հարստացավ ու դարձավ պետության մեջ ամենաազդեցիկ ու ամենահարուստ ֆեոդալը: Դա հնարավորություն տվեց հայոց կաթողիկոսներին պայքար մղել նաև աշխարհիկ՝ պետական իշխանության համար: Երկարատև ու արյունահեղ պայքարն ի վերջո քայքայեց ու կործանման հասցրեց Արշակունիների հայոց թագավորությունը:
Շատ հայեր են մեծ դեր խաղացել համաշխարհային պատմության մեջ՝ որոշակի առումով փոխելով պատմության ընթացքը: Նրանց մեջ եղել են նաև կանայք: Այս շարքում առանձնահատուկ է Բյուզանդիայի Հայկական (Մակեդոնական) հարստության Ռոմանոս Երկրորդ կայսեր դուստրը՝ Աննան, որ 988 թ. ամուսնանալով Կիևյան Ռուսիայի մեծ իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի հետ՝ դարձավ Ռուսաստանի, այսպես կոչված` կնքամայրը, քանզի նույն թվականին, ռուս-բյուզանդական պայմանագրի հիման վրա, Կիևյան Ռուսիան քրիստոնեություն ընդունեց:
Հայ զինվորականությունն իր պատվո վարքագծով միշտ օրինակելի է եղել: Թե՛ Բյուզանդական կայսրության մեջ, թե՛ եվրոպական երկրներում ու Ռուսաստանում, թե՛ հեռավոր Եգիպտոսում տարբեր ժամանակաշրջաններում իրենց զենքով փայլած հայորդիները ոչ միայն սխրանքի ու արիության, այլև պատվի ու արժանապատվության բազում օրինակներ են ցույց տվել: Նման դեմքերը հայոց պատմության մեջ բազում են: Եվ նրանց թվում հայոց ռազմուժի խրոխտ ու նվիրյալ մարտիկներից մեկը` Մուշեղ Մամիկոնյանը, իր վարքով միշտ օրինակելի է եղել:
Գագիկ Ա թագավորը (990-1020) Բագրատունյաց Հայաստանի թերևս ամենազորեղ տիրակալն էր: Նրա գերիշխանությունը, պատմական Հայաստանի տարածքում գտնվող առանձին թագավորություններից ու իշխանություններից զատ, ճանաչում էին նաև Վրաստանը, Աղվանքը: Գագիկ Առաջինի լրիվ տիտղոսը «Շահնշահ հայոց և վրաց» էր:Գագիկ Առաջինի գահակալումը մշուշով է պատված: Նա հաջորդեց եղբորը` Սմբատ Բ Տիեզերակալին (977-990), որը, չնայած իր մեծադղորդ մականվանը, թուլակամ էր և իր թագավորության ընթացքում թերևս մեկ մեծագույն գործ կատարեց` Անիի ընդարձակումն ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: