Հայերեն   English   Русский  
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
«Հյուրախաղերի այս տասնհինգ օրերի ընթացքում դուք մեծ ներդրում կատարեցիք հայ-չինական մշակութային հարաբերությունների զարգացման գործում»:
Հունվարի 14-ին եվրոպական համերգային շրջագայության շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես եկավ Լոնդոնի Բարբիկան կենտրոնում։
Չինացի հանդիսատեսը տպավորված ու հիացած է եղել Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումներով և երաժշտական կոլեկտիվին ընդունել է աննախադեպ ջերմությամբ:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020 թվականը սկսում է եվրոպական աննախադեպ համերգային շրջագայությամբ։
Դեկտեմբերի 28-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն Ամանորի նվեր է պատրաստել երաժշտասերների համար։ Արամ Խաչատրյան համերգասրահում կթևածի մեր մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը։
Դեկտեմբերի 14-ին մեկնարկում է Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը։ Այն անցկացվում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ։
Խաչատրյանի յոթերորդ միջազգային փառատոնը, որն անցկացվելու է դեկտեմբերի 14-21-ը Երևանում, մեծանուն կոմպոզիտորի անունը հանրահռչակելու ևս մի առիթ է: Փառատոնի շրջանակում տեղի կունենա հինգ համերգային ծրագիր` երեքը սիմֆոնիկ, իսկ երկուսը` կամերային:
Դեկտեմբերի 14-ին Խաչատրյանի միջազգային 7-րդ փառատոնը կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ ջութակահար‚ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի համատեղ ելույթով:
Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի երգերը նվագախմբային նոր գործիքավորմամբ հնչեցին «Դասական Ջեքսոն» համերգային ծրագրի ժամանակ։ Համերգի կազմակերպիչներն էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Factory production ընկերությունն ու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։
Իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենը հանդես կգա Հայաստանում: Դեկտեմբերի 8-ին, ժամը 19։30 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Քոենի ինքնատիպ համերգը, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) նվագակցությամբ: Երեկոն նվիրվում է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-ամյակին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: