ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում զննության են ենթարկվել շինանյութ տեղափոխող բեռնատար ավտոմեքենան և վարորդը։ Ինչպես հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, վերջինիս բանվորական բաճկոնի գրպանից հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,3 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։