Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Եվրոպայում բնակվող Թուրքիայի քաղաքացիների ունենալ հինգ երեխա, որպեսզի այնքան մեծացնեն իրենց ներկայությունը մայրցամաքում, որ դառնան «Եվրոպայի ապագան»: «Ես կոչ եմ անում իմ քաղաքացիներին` Եվրոպայում բնակվող եղբայրներին ու քույրերին, ունենալ ոչ թե երեք, այլ հինգ երեխա», - ասել է Էրդողանը Կենտրոնական Անատոլիայի Էսքիշեհիր նահանգում օրերս կայացած հանրահավաքի ժամանակ:«Այնտեղ, որտեղ դուք ապրում եւ աշխատում եք, այժմ ձեր նոր հայրենիքն է: Շեշտը դրեք դրա վրա: ...