Հայերեն   English   Русский  
����������
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ն վստահ է, որ Ռուսաստանն ու Սիրիան փորձում են Դումա քաղաքում «մաքրել» ենթադրյալ քիմիական զենքի դեպքի վայրը: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը: Գրում է Gaztea.ru-ն:
Ամերիկյան «One America News Network» պահպանողական հեռուստաալիքի լրագրողները ոչ մի ապացույց չեն գտել, որ Սիրիայում քիմիական հարձակումներ են տեղի ունեցել: Այդ մասին թղթակից Պիրսոն Շարպը պատմել է Youtube-ի ալիքում տեղադրված սյուժեում: Գրում է Gazeta.ru-ն:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն անհերքելի ապացույցներ ունի, որ Սիրիայի Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման միջադեպը արտասահմանյան հատուկ ծառայությունների բեմադրությունն է եղել: Գրում է Russian.rt.com-ը:
ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Սիրիայի Դումա քաղաքում իրավիճակը կարգավորվել է, և ռազմական գործողություններ չեն ընթանում: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Սիրիան և Ռուսաստանը պատասխանատու են սիրիական Դումայում քիմիական զենքի կիրառման համար: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: Գրում է Gazeta.ru-ն:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Սիրիայի Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման համար ռազմական պատասխանը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: