Հայերեն   English   Русский  
Հայաստանի Հանրապետություն
Անցնող շաբաթն էլ ցույց տվեց, որ Հայաստանի բնակչությունը 2020 թվականը դիմավորում է անընդմեջ խորացող պառակտվածությամբ, «սևերի» և «սպիտակների» միջև գծված հոծ սահմանագծով, ինչը փորձագետները երկրին սպառնացող ամենամեծ վտանգն են համարում, և Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ «ապօրինի, փնթի և ուղղորդված քրեական գործերի անվերջանալի տրցակներով»:
Նոյեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 200 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց:
Համաշխարհային մրցունակության զեկույցում երկրների մրցունակությունը գնահատվում է Համաշխարհային մրցունակության ցուցչի (ՀԱՄ ցուցիչ) միջոցով: Այն մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից և հաշվարկվում է մրցունակության 12 հենասյուների հիման վրա:
Կառավարությունը հավանություն տվեց Սինգապուրի հետ տնտեսական համագործակցության երեք համաձայնագրերի ստորագրմանը: Առաջին նախագծով հավանություն տրվեց «ԵԱՏՄ և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում, հավանություն տվեց 2019 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին:
Շաբաթը թեժ էր և՛ բուն, և՛փոխաբերական իմաստով և չափազանց ծանր հատկապես հրշեջների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար:
Օգոստոսի 21-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 55 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք, այդ թվում՝ 5-ը նախկինում կատարված։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 16-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 115 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին Հանրապետության տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասին տեղեկություն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: