Գյումրու կենդանաբանական այգու արջերի ու առյուծների խնդրի մասին բազմաթիվ լրագրողական նյութեր են հրապարակվել ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային լրատվամիջոցներում: Վերջապես խնդրին արձագանքեց նաև ՀՀ բնապահպանության նախարարությունը: Նախ երկու արջերը տեղափոխվեցին Երևանի կենդանաբանական այգի, իսկ երեք առյուծների հարցը մնում է: Բնապահպանության նախարարի հրամանով տեղի է ունեցել «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու ...