Հայերեն   English   Русский  
������������ ����������������
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է այս տարի վերանորոգման ենթակա 502կմ ավտոճանապարհների մի մասի քարտեզագրված պատկերը:
Կառավարությունը Հայաստանում փախստական ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար կտրամադրի շուրջ 2 մլրդ 270 մլն դրամ: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, իր տարեկան ամփոփիչ ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ 2018-ին մեկնարկել, 2019-ին միս ու արյուն են ստացել, իսկ 2020-ին արդեն բյուջետային կարգավորում են ստացել սոբվենցիոն ծրագրերը. 2020-ին բյուջեով արդեն իսկ նախատեսված է շուրջ 10 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, ինչը նախորդ տարիներին չի եղել:
Կառավարության 5-ամյա ծրագրով նախատեսված է, որ մինչեւ 2023 թվականը Հայաստանի մանկապարտեզ չունեցող գյուղերի 70 տոկոսը պետք է ունենա մանկապարտեզ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Արարատի մարզի Սիս գյուղում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Արարատի մարզի Սիս գյուղում նոր մանկապարտեզի կառուցմանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու նոյեմբերի 1-3-ը Թեհրանում կայանալիք էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին:
Կառավարությունը փոփոխություններ կատարեց 2019 թվականի պետական բյուջեում՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 489 մլն 35 հազար 500 դրամով:
Վերջին օրերին ԱԱԾ աշխատակիցները համակ ուշադրությամբ սկսել են ուսումնասիրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կենսագրությունը
ՀՀ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ծանոթացել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) ՓԲԸ-ի կողմից Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնում» ծրագրի շրջանակներում «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման ընթացքին և Իրանի արտահանման զարգացման բանկի, ինչպես նաև «SUNIR International FZE» ընկերության ֆինանսավորմամբ իրականացվող «Իրան-Հայաստան 400 կվ երրորդ էլեկտրահաղորդման գիծ և համապատասխան ...
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Երևանում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի երկրորդ նիստը, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: