Այսօր՝ օգոստոսի 5-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքապետարանի ավագանու անդամներն անդրադարձան օրեր առաջ Սանիթեք ընկերոփւթյան հրավիրած ասուլիսին: Ըստ Լույս խմբակցության անդամ Անի Խաչատրյանի՝ «Սանիթեքի» տված ասուլիսը ասուլիս էր ոչնչի մասին: «Երկար ժամանակ «Սանիթեք»-ն ասում էր, որ ասելու բան ունի, ասուլիս է հայտարարելու մեծ, ասելու է ամեն ինչ, բայց փաստացի չասեց ոչինչ: Ասեց, որ իրեն տրվող 5 միլիարդ 200 միլիոն դրամ գումարը պետք է ավելացնեն եւ ուրիշ ոչ մի բան: Ամիսներ շարունակ «Սանթիթեք»-ը ...