«Չ» ածանցն ունեցող բայերը շատ չեն։ Դրանք անորոշ դերբայի ԵԼմասնիկից առաջ ունեն «չ» ածանցը՝ դիպչել, թռչել, կորչել, կպչել, հանգչել, սառչել, ուռչել, փախչել և այլն։
Հայերենի բառապաշարն անընդհատ ավելանում է բառակազմական սեփական միջոցների կիրառմամբ ստեղծված բառերով: Նոր բառեր ստեղծվում են նաև որպես օտար բառերի համարժեքներ: Այդ բառերն իրական կյանք կստանան, երբ մենք դրանք գործածենք գրավոր և բանավոր խոսքում:Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների նոր ցանկ, որը հրապարակել է Լեզվի կոմիտեն:
Հայերենն այլ լեզուներից հազարավոր բառեր է փոխառել և շարունակում է փոխառել. այդպես են վարվում աշխարհի բոլոր զարգացած լեզուները: Հայոց լեզվի ճկուն բառակազմության շնորհիվ օտար բազմաթիվ բառերի համարժեքներ են ստեղծվել և ստեղծվում: