ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվային պաշտոնապես «ռազմական հանցագործությունների» մեջ չի մեղադրել, այլ ընդամենը իր կարծիքն է արտահայտել, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները անհրաժեշտ է հետաքննել: Գրում է Gazeta.ru.-ն: