Քանի որ սա շատ կուսակցական միջոցառում է և, ըստ էության, այս միջոցառմանը հրավիրել ենք կուսակցության անդամներին, համակիրներին, ներդրում անողներին, աջակիցներին, հետևաբար, որևէ տրամաբանություն չկար հրավիրել կուսակցություններ, քաղաքական գործիչներ կամ իշխանությանը: Այս մասին, այսօր՝ դեպտեմբերի 21-ին, «Լուսավոր Հայաստանում» կուսակցության 4-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: