Հայերեն   English   Русский  
Նախախորհրդարան
«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Համարժեք պատասխան չստանալով, հակառակորդը մեր նկատմամբ վարում է սողացող պատերազմի քաղաքականություն՝ նպատակ ունենալով հարվածների ծավալն ու ինտենսիվությունը հետզհետե մեծացնելու միջոցով հյուծել և կամազրկել մեր բանակին ու ժողովրդին:
2015 թ. սեպտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում մեկնարկեց վեց հասարակական-քաղաքական միավորումների նախաձեռնությամբ Հանրային փրկության ճակատի ստեղծման նպատակով հրավիրված Կլոր սեղանի երկրորդ փուլը, որի ընթացքում քննարկվեց Ճակատի ստեղծման մասին հայտարարության նախագիծը:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը ողջունում է «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության գործունեությունը, քանի որ նա վառ է պահում ժողովրդական դիմադրության կրակը:
Ոստիկանները բերման են ենթարկել Գևորգ Սաֆարյանին Այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 14:20-ի սահմաններում, նախագահական նստավայրի մոտակայքից ոստիկանները բերման են ենթարկել Գևորգ Սաֆարյանին:
Ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 2 անձ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն:
Այս պահին բերման են ենթարկել Ժիրայր Սէֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Թորոս Սէֆիլյանին, Պավել Մանուկյանին։ՀԽ քարտուղարություն
«Ցանկացած միավոր, որ առաջարկում է ուղղակի գործողություններ, որոնք միտված են անհասկանալի երևույթների, մեծ հանրային քննարկման կարիք ունի: Անիմաստ է կոչով հանդես գալ ամեն օր, հատկապես, որ հանրային լայն աջակցություն այդ կոչերը չեն էլ ստանում»,-այսօր ԱԺ քառօրյան ամփոփող ճեպազրույցների ժամին նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Նա Նախոխորհրդարանի առաջ քաշած ծրագրում քաղաքական օրակարգ չի տեսնում:
Բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. "Նախախորհրդարանի հիմնական պրոբլեմը նրանում ա, որ երկրում ԲՀԿ-ի մեջքը ջարդելուց հետո, իրավիճակը փոխված է, այդ թվում նաև ֆինասկական և լրատվական ռեսուրսները երկիրը ապակայունացնելու համար ցամաքել են:
Հայաստանում մեկը մյուսի հետևից արձանագրված բռնության դեպքերը քաղաքացիական ու քաղաքական ակտիվիստների նկատմամբ տեղիք տվեցին կարծելու, որ նորից հետընթաց ենք կատարել` ջուրը գցելով տարիների տքնաջան աշխատանքը, վերադարձել ենք 90-ականները, երբ ազատ խոսքի ու կարծիքի հանդգնությունը պատժվում էր բռնությամբ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: