ԵՊԲՀ-ի հրավերով Երևան ժամանած անվանի սրտային վիրաբույժ Լեո Բոկերիան երեկ այցելել է Փարաջանովի թանգարան:Պրոֆեսորը թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացավ ցուցադրությանը: Նրան ներկայացվեցին մեծանուն կինոռեժիսորի կենսագրության մանրամասները: Լեո Բոկերիան տպավորված էր թանգարանում տիրող հետաքրքիր արվեստի շնչով, որն այնքան բնորոշ էր Սերգեյ Փարաջանովին, ում, ի դեպ, հայտնի բժիշկն առիթ է ունեցել անձամբ ճանաչելու: