«Իշխանության և ՍԴ նորընտիր անդամ Վահե Գրիգորյանի միջև անջրպետը խորանում է։ «Իմ քայլը» չօգտվեց Գրիգորյանի առաջարկից՝ ՍԴ «ճգնաժամի» հաղթահարման լուծումների վերաբերյալ, արդյունքում Գրիգորյանը չի մասնակցում «ոչ լեգիտիմ ՍԴ-ի» աշխատանքներին ու քննադատվում է ոչինչ չանելու դիմաց 793 հազար դրամ աշխատավարձ, ծառայողական մեքենա ստանալու համար։