Դեկտեմբերի 31-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Օհանովի փողոցից, խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 28, 21 և 49-ամյա երեք տղամարդու:
Այսօր Արագածոտնի մարզում, ժամը 11:15-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի քաղաքային գերեզմանոցում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Դեկտեմբերի 21-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Գողթ գյուղում գտնվող «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում կրակոցներ են հնչել նույն գյուղի բնակիչ, 38-ամյա Ա.Ս.-ի ծննդյան արարողության ժամանակ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Երեւանում, դեկտեմբերի 20-ին, կրակոցներ են հնչել. ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում՝ Երեւանի պետական համալսարանի բակում, վիճաբանություն է տեղի ունեցել եւ հնչել են կրակոցներ:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցած կրակոցների փաստով: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: