Ուկրաինայում երկու ռազմական ինքնաթիռ է կործանվել
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այսօր Դոնեցկի շրջանում ուկրաինական զինուժի երկու ռազմական ինքնաթիռ են կործանել:
Ինքնաթիռները Sukhoi-25 տեսակի կործանիչներ են եղել: Ինքնաթիռների օդաչուների մասին դեռևս տեղեկություններ չկան:
Պաշտպանության նախարարությունը չի նշել, թե ինչ տեսակի զենքով են կրակել ինքնաթիռների վրա:
Նմանատիպ ինքնաթիռ հրթիռով կործանվել է նաև հուլիսի 16-ին:
Այս նորությունից հետո Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայատը իր մտահոգությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Ռուսաստանը ծանր զինատեսակներ է ներմուծում արևելյան Ուկրաինա, որտեղ էթնիկ ռուսները փորձում են անջատվել Ուկրաինայից:
Այժմ Դոնեցկի մոտակայքում մարտերը շարունակվում են: