Հայերեն   English   Русский  

Քաղաքացիները կարող են ազատվել տուգանքի չափի ավելացած մասի վճարումից. ԴԱՀԿ


  
դիտումներ: 1446

ԴԱՀԿ-ն այսօր տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի հունվարի 9-ից ուժի մեջ է մտել ""Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքը (ՀՕ 249-Ն), որի անցումային դրույթներով մասնավորապես նախատեսվում է որոշակի պայմաններում տուգանքի չափի ավելացած մասի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի վճարումից ազատում:

Առաջարկվում է.

2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 9-ը վերոնշյալ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված հոդվածներով նախատեսված իրավախախտում կատարած պարտապաններին՝ մինչև 2015 թվականի հուլիսի 9-ը վճարել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը, կամ ներկայացնել այն վճարված լինելու ապացույց՝ ազատվելով տուգանքի չափի ավելացած մասը և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: