Կտրուկ աճել է Նորվեգիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը
Վերջինս մանրամասնել է՝ նրանցից շատերը հայտարարել են, իրենց հայրենիքում Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով ենթարկվում են քաղաքական հալածանքների: Նորվեգիացի պաշտոնյաները հայտնել են, որ իրենց ժամանակ է հարկավոր ներկայացված դիմումները դիտարակելու համար: Նրանք ցանկանում են նաև ուսումնասիրել նմանատիպ գործերի դեպքում այլ երկրների փորձը:
Այս տարի Նորվեգիայից ապաստան հայցող թուրք քաղաքացիների թիվը կազմել է 245. միայն հունիս ամսին ներկայացվել է 142 դիմում: Համեմատության համար ամբողջ 2017 թ-ի համար Նորվեգիայից ապաստան ստանալու խնդրանքով դիմել է Թուրքիայի 164 քաղաքացի: Նորվեգիայի իշխանությունները դեռևս չեն կարողանում բացատրել հունիս ամսին դիմումների աճի պատճառը:
2016 թ-ի հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան: Ստամբուլի դատարանը Ֆեթուլլահ Գյուլնեին ձերբակալելու որոշում է կայացրել:
Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ` Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով: