ԶԼՄ-ները տեղեկացել են, թե ով Թրամփի հետ կմեկնի Հելսինկի
դիտումներ: 515
Politico-ի տվյալներով` Թրամփին կուղեկցի Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Բիլ Շայնը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, մամուլի քարտուղար Սառա Սանդերսը և Սպիտակ տան այլ պաշտոնյաներ: Պատվիրակությանը կմիանան նաև Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփը և նրա մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշամը:
Նշվում է, որ ԱՄՆ-ի նախագահի դուստրը` Իվանկա Թրամփը և նրա ամուսինը Ջարեդ Քուշները չեն մասնակցելու ուղևորությանը:
Ավելի վաղ ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը հայտնել էր Պուտինի և Թրամփի հանդիպման նպատակների մասին: