Հայերեն   English   Русский  

Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի իշխանությունների համեմատությունը մաֆիայի հետ


  
դիտումներ: 936

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ամերիկացի սենատոր Ջոն Քենեդու հայտարարությունը, որը ռուսական իշխանություններին մաֆիայի հետ էր համեմատել և ընդգծել, որ չի կարելի վստահել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա կարծիքով` «դժվար է հասկանալ նման բառերը», քանի որ անհրաժեշտ է իմանալ, թե ինչ համատեքստում են դրանք հնչեցվել:

«Մենք վարդագույն ակնոցներ չենք կրում և լավ տեղյակ ենք, որ ամերիկյան քաղաքական իսթեբլիշմենթը գտնվում է` ա) կարծրատիպերի գերության մեջ և բ) սարսափելի ներքին ռուսատյացության ճնշման ներքո», - ասել է Պեսկովը` մեկնաբանելով սենատորի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ և սենատորներ հունիսի 30-ին Ռուսաստան էին ժամանել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: