Հայերեն   English   Русский  

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Ուկրաինայի դեսպանի հետ


  
դիտումներ: 871

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հունվարի 14-ին հանդիպել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտայի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ քաղաքական-տնտեսական կապերին, փոխգործակցությանը տարբեր ոլորտներում, միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը, միջազգային կառույցներում համագործակցությանը: Անդրադառնալով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը՝ զրուցակիցներն անհրաժեշտ են համարել առավել սերտացնել մշակութային կապերը, խորացնել եւ ամրապնդել առեւտրատնտեսական հարաբերությունները:

Այս համատեքստում տիկին Նաղդալյանը կարեւորել է Ուկրաինայում հայկական մեծ համայնքի դերը եւ ազգանպաստ գործունեությունը: Կողմերն անդրադարձել են նաեւ ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին, ԵԽԽՎ-ում ազգային պատվիրակությունների աշխատանքի առանձնահատկություններին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայում տիրող ներքին քաղաքական իրավիճակին, ԼՂ հիմնախնդրին առնչվող հարցեր, կարեւորվել է ժողովուրդների իրավահավասարության եւ ազատ ինքնորոշման իրավունքի իրացումը:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: