Հայերեն   English   Русский  

Տիմոշենկոն պատմել է, թե ինչպես Կիևը կարող է վերադարձնել Ղրիմը


  
դիտումներ: 1216

Ղրիմը վերադարձնելու համար ուկրաինական կողմը պետք է ամրապնդի բանակն ու բանակցությունները Բուդապեշտի ձևաչափով վարի: Այդ մասին հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր, «Батькивщина» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքերով` անհրաժեշտ է Ղրիմը և Դոնբասը «վերադարձնել Ուկրաինային» և թույլ չտալ Ռուսաստանի հետ թերակղզու վերամիավորման «ստվերային օրինականացումը:

«Դա մեր տարածքն է, և ոչ ոք չի կարող մեզ հետ խոսել դրա մի մասը վերադարձնելու մասին: Մենք թույլ չենք տա դա», - ասել է Տիմոշենկոն:

Նա նշել է, որ Ղրիմի վերադարձի համար Ուկրաինային անհրաժեշտ է հզոր բանակ կազմավորել:

«Մեզ խաղաղություն է պետք և այդ խաղաղությանը պետք է դիվանագիտական ճանապարհով հասնել` Բուդապեշտի հուշագրի հիման վրա և Ուկրաինայում հզոր զինված բանակ կազմավորելով, որը կարող է պաշտպանել սահմանները և վերջ տալ պատերազմին», - հավելել է նա:

Քաղաքական գործչի խոսքերով` անհրաժեշտ է «թույլ չտալ աշխարհին առանձնացնել Ղրիմի և Դոնբասի հարցը»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: